-
21.07.2020|
13:53
Տեր, հանիր մեզ մեր ընկած
տեղերից.
Թող կորուստների ու ցավի այս երթը
Կանգնի գեթ մի պահ.
Տուր շունչ քաշել, Տե՛ր:
-
14.07.2020|
13:52
Դի՛ր մեր գլխին Փրկությանդ
սաղավարտը,
Հողին խոնարհված մեր գաղջ մարմինը
Բարձրացրու նորեն
Հակինթե երգեր երգելու համար։
-
10.07.2020|
00:01
Դու հարցրիր.
-Կարո՞ղ են այս ոսկորները
ջիղ ու արյուն ստանալ.
-Դու գիտես, Տեր,- ասինք:
-
07.07.2020|
00:02
Իցիվ, իցիվ թե մենք
հասկանայինք
Կամքդ սրբազան,
Իցիվ տեսնեինք, թե ինչպես ես դու
մեզ հետ հառաչում:
-
03.07.2020|
00:02
Ոլորաններն այդ դեպ Տուն են տանում...
Կածաններում, Տեր, փուշ-տատասկի մեջ
Ծնկում ենք անվերջ` մեղքերի բեռից:
-
30.06.2020|
00:02
Օծման յուղը,
Որը մերժում է մեղքը,
Հոգու ծածկոցի տակ է առնում`
Մեռնող աշխարհը:
-
26.06.2020|
00:01
Ծածկիր մեզ Քո թևերի տակ,
Թխսկանի նման հավաքիր թևերիդ մոտ,
Տաքացրու մեզ, գուրգուրիր,
Այնպես ենք մրսում ու այնքա՜ն որբ ենք:
-
23.06.2020|
00:01
Ես առանց Քեզ մթության մեջ եմ`
Խարխափում եմ անվերջ.
Սովորեցրու գտնել արքայությունը Քո:
Ես առանց Քեզ կույր եմ ու տկար,
Սովորեցրու քայլել Քո կամքի մեջ
Խոնարհված ու հեզ:
-
19.06.2020|
00:01
Տե՛ր, սիրասուն մեր Տե՛ր,
Տեսնու՞մ ես` քանդվում է մեր
երկրային վրանը,
Որպեսզի Քո երկնային անձեռակերտ
շինությու՞նը հագնենք...
-
16.06.2020|
00:09
Ապաշխարության այս ինչ
դռներ են
Բացվել մեր առաջ.
Դու վերջին անգամ կանչում ես մեզ, Տե՛ր,
Փրկվելու համար։